Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 16. Կրթության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Կրթության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում

(վերնագիրը խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի Լիազոր մարմինը`

1) ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ.

2) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանեկան և կենցաղային բռնության խրախուսման դրսևորումները դասագրքերում և կրթական նյութերում, ինչպես նաև կրթական ծրագրերում ընդգրկում է նյութեր ընտանեկան և կենցաղային բռնության բնույթի, ընտանիքի և հանրության վրա դրա ազդեցության և ավանդական ընտանեկան և կենցաղային արժեքների մասին:

(16-րդ հոդվածը փոփ., խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։