Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 5. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները
Հոդված 5. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները
(վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
1. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
1) նախազգուշացումը.
2) անհետաձգելի միջամտության որոշումը.
3) պաշտպանական որոշումը:
2. Պաշտպանության միջոցների կիրառման մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Պաշտպանության միջոցները կիրառվում են՝ առաջնորդվելով սույն օրենքով սահմանված սկզբունքներով և ապահովելով միջամտության համաչափությունը: Դրանց կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելուն և քրեական հետապնդում իրականացնելուն:
(5-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)