Հոդված 219. Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները
Հոդված 219. Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները
1. Դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ հայցվորը պահանջից հրաժարվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո:
2. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ համաձայնությունը կնքվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:
3. Կորպորատիվ վեճերով հաշտարարության կողմերը չեն օգտվում գաղտնիության վերաբերյալ պայմանով հաշտության համաձայնություն կնքելու և առանց հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատելու գործի վարույթը կարճելու վերաբերյալ համաձայնություն կայացնելու իրավունքից: