ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 220. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերի քննության առանձնահատկությունները
Հոդված 220. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերի քննության առանձնահատկությունները
1. Իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերով գործերի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 41-րդ գլխով սահմանված կարգով՝ սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ։
2. Հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավաբանական անձին պարտավորեցնում է օրենքով սահմանված ժամկետում գումարել իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով: