Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-01-05։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 70. Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով

գործել է մինչև 2020-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 70. Վկայի հարցաքննությունը դատական հանձնարարության կարգով

1. Վկան կարող է իր բնակության վայրի առաջին ատյանի դատարանի կողմից հարցաքննվել դատական հանձնարարության կարգով, եթե.

1) վկայի ներկայանալը դատաքննությանը նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով.

2) վկան հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ լքել իր գտնվելու վայրը։

2. Գործը քննող առաջին ատյանի դատարանը կայացնում է դատական հանձնարարության մասին որոշում, որում համառոտ շարադրվում են քննվող գործի էությունը, պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, հարցաքննության ենթակա վկայի տվյալները։

3. Վկայից ցուցմունք վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած առաջին ատյանի դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում։

4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով։

5. Դատական հանձնարարության կատարման կամ դրա անհնարինության մասին կայացվում է որոշում, որը դատական նիստի արձանագրության հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող առաջին ատյանի դատարան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։