Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-01-05։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4

գործել է մինչև 2020-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Քաղաքացիական գործերը քննելիս դատարանի կողմից կիրառվող իրավունքը

1. Վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի ընդհանուր սկզբունքներից (իրավունքի անալոգիա): Դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում։

2. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը:

3. Դատարանը, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրին կամ օրենքին համապատասխան, կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:

4. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտության դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

5. Դատարանն իրավունք ունի կողմերից պահանջելու հիմնավորում՝ օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով:

6. Օտարերկրյա իրավունքի նորմերի բացակայության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:

7. Դատարանն իր վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում է Սահմանադրական դատարան, եթե առկա է հիմնավոր կասկած դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։