Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 326. Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը

գործել է մինչև 2020-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 326. Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը

1. Օտարերկրյա պետությունների տարածքում կայացրած արբիտրաժների և միջազգային առևտրային արբիտրաժների վճիռների (օտարերկրյա արբիտրաժային վճիռներ) ճանաչումն ու կատարումն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարանը նույն օրենքով նախատեսված դեպքերում:

2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա:

3. Կողմը կարող է դիմել դատարան միայն արբիտրաժի վճիռը ճանաչելու համար՝ կախված նման վճռի բնույթից:

4. Կատարում պահանջող օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարման` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։