ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 31 · ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 246. Իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումը
Հոդված 246. Իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի առաջին ատյանի դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:
2. Անչափահասին լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացնել նաև նրա ծնողը (որդեգրողը) կամ հոգաբարձուն: