Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը
Հոդված 310. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը
1. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
1) այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 307-րդ, 308-րդ կամ 309-րդ հոդվածների դրույթներին.
2) առկա է սույն օրենսգրքի 126-րդ կամ 127-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը.
3) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.
4) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին.
5) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում:
6)
2. Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը խոչընդոտ չէ մերժված պահանջը հայցային վարույթի կարգով ներկայացնելու համար:
(հոդվածը 23.12.22 ՀՕ-576-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)