Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

1. Գործին մասնակցող անձը, որը գտնում է, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, դատավարության ընթացքում իրավունք ունի այդ ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու առաջին ատյանի դատարան։

2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար։

3. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը քննվում է անհապաղ՝ առանց դատական նիստ հրավիրելու։ Նախնական դատական նիստում ներկայացված միջնորդությունը քննվում է տվյալ նիստի ընթացքում:

4. Ապացույցների ապահովման մասին միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` նշելով, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը։

5. Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին և գործին մասնակցող անձանց, մասնագետին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, փորձագետին հարցաքննելով։

6. Ապացույցների ապահովումն իրականացվում է դատական նիստում, որի ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք: Գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ ապացույցների ապահովումն իրականացնելու համար:

7. Ապացույցների ապահովումն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու և գործին մասնակցող անձանց ծանուցելու սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապացույցների ապահովման միջնորդություն ներկայացնող անձը հիմնավորում է, որ ապացույցների ապահովման մասին գործին մասնակցող անձանց ծանուցելու հետևանքով համապատասխան ապացույցն ապահովելը կարող է անհնարին դառնալ:

&#9878Հոդված 66. Ապացույցների գնահատումը

1. Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

4. Դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

&#9878Հոդված 67. Ապացույցի տեսակները

1. Ապացույցի տեսակներն են`

1) վկայի ցուցմունքը.

2) գրավոր ապացույցները.

3) իրեղեն ապացույցները.

4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.

5) փորձագետի եզրակացությունը.

6) մասնագետի բացատրությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։