Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 85. Փորձագետի հարցաքննությունը

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 85. Փորձագետի հարցաքննությունը

1. Փորձագետն առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ իր եզրակացությունը պարզաբանելու նպատակով կարող է հրավիրվել հարցաքննության:

2. Փորձագետի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն նախապես տված իր գրավոր եզրակացության շրջանակներում:

&#9878Հոդված 86. Փորձաքննություն նշանակելը

1. Առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։

2. Գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:

4. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:

5. Օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանը:

6. Փորձաքննություն նշանակելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են՝

1) առաջին ատյանի դատարանի անվանումը,

2) փորձաքննություն նշանակելու ամսաթիվը,

3) գործի համարը,

4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները),

5) ապացուցման ենթակա փաստը,

6) փորձագետին առաջադրվող հարցերը,

7) փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը,

8) փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։

7. Առաջին ատյանի դատարանը, իսկ փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատության կատարմանը հանձնարարված լինելու դեպքում՝ դատարանի հանձնարարությամբ այդ հաստատության ղեկավարը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։ Փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատությունում կատարելու դեպքում նախազգուշացման մասին փորձագետից վերցված ստորագրությունը կցվում է եզրակացությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։