Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը
Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը
1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը։
3. Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:
4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաև վարչական, հակակոռուպցիոն կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:
(26-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.10.19 ՀՕ-189-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-335-Ն)
(հոդվածը 09.02.22 ՀՕ-26-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն)
(09.02.22 ՀՕ-26-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.04.21 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)