Հոդված 314. Վճարման կարգադրության՝ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալը
Հոդված 314. Վճարման կարգադրության՝ օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալը
1. Պարտապանի կողմից վճարման կարգադրությունն ստանալու օրվանից հետո` երկու շաբաթվա ընթացքում, դատարանում առարկություն չստացվելու դեպքում վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
ԵՆԹԱԲԱԺԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃԻՌԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)