Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 334. Դիմումի քննությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 334. Դիմումի քննությունը

1. Դիմումը քննվում է դատական նիստում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու, արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցները արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու, ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմումների, որոնց կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան ստանալու հաջորդ օրը:

2. Արբիտր նշանակելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու դիմումն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում:

3. Եթե արբիտրի բացարկի կամ արբիտրաժի իրավասության մասին որոշում ընդունելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում պարզվում է, որ արբիտրաժը կայացրել է վեճն ըստ էության լուծող վճիռ, ապա դիմումը թողնում է առանց քննության՝ արբիտրաժում վարույթն ավարտելու հիմքով: Դիմումն առանց քննության թողնելու դեպքում արբիտրաժային վարույթի մասնակիցը, որը ներկայացրել է աջակցության վերաբերյալ դիմումը, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում չի զրկվում աջակցության վերաբերյալ դիմումի հիմքում դրված հանգամանքները վկայակոչելու իրավունքից:

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։