Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է տվյալ օտարերկրյա դատական ակտը:

2. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել՝

1) այն անձը, որի օգտին կայացվել է օտարերկրյա դատական ակտը.

2) ակտը կայացրած օտարերկրյա դատարանը՝ տվյալ պետության պետական բյուջեի օգտին գանձվող դատական ծախսերի բռնագանձման մասով.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմինները, եթե այդպիսի լիազորություն նախատեսված է օրենքով կամ միջազգային պայմանագրերով։

(350-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-252-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։