Հոդված 1
Հոդված 1.
1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «կանոնների խախտման» բառերից հետո լրացնել «և սույն օրենսգրքի 219.1-ին հոդվածում նշված հոդվածների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է վարչական իրավախախտումն այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու օրվանից:»: