Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենսգրքի 255-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են դրա կազմելու ամսաթիվը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ իրավական ակտը (հոդվածը, մասը, կետը, ենթակետը կամ պարբերությունը), որը վարչական պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների անունները, ազգանունները և հասցեները (եթե այդպիսիք առկա են, և արձանագրության կազմման պահին այդ տվյալները հայտնի են), տեղեկություններ խախտողի անձի մասին, սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, գործի լուծման համար նշանակություն ունեցող անհրաժեշտ այլ տեղեկություններ։

2. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Արձանագրությունն ստորագրում է այն կազմող անձը: Այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտում կատարած անձի բացակայությամբ, դրա օրինակն ուղարկվում է նրան:

3. Արձանագրությունը վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու դեպքում վերջինս իրավունք ունի արձանագրությունում նշելու իր դիտողությունները, բացատրությունները, ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ՝ արձանագրության բովանդակության հետ կապված, և ստորագրելու այն:

4. Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձի (արձանագրության կազմման պահին ներկա լինելու դեպքում) ստորագրությունն ամրագրվում է թվային եղանակով, իսկ բացատրություններն ու դիտողությունները ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։