Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.10-րդ հոդվածով.
«Հոդված 137.10. Երևան քաղաքի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) կամ մատակարարման կազմակերպման համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը
1. Երևան քաղաքի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) կամ մատակարարման կազմակերպման համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»: