Հոդված 154.4. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների և այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների և այլ պարագաների ու տարրերի տեղադրման՝ համայնքի ավագանու սահմանած կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման: