Հոդված 154.6
Հոդված 154.6
. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի, քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր պահանջը չկատարելը
1. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված և չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված և չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, բացառությամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի, քանդման (ապամոնտաժման) և նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր պահանջը չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով: