Հոդված 25
Հոդված 25.
Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին ներկայացված նյութերի հիման վրա նշանակված տուգանքների գումարը Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը ներկայացրել է համապատասխան նյութերը:»: