Հոդված 154.7
Հոդված 154.7
. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված լինելու դեպքում դրանց իրականացումը շարունակելը
1. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված լինելու դեպքում դրանց իրականացումը շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անշարժ գույքի սեփականատիրոջ համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»: