Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 113. Քաղաքային համայնքի տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները և հաշվառման կարգը խախտելը
1. Քաղաքային համայնքի տարածքում համայնքի ավագանու սահմանած՝ կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները կամ հաշվառման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:»: