Հոդված 10
Հոդված 10
. Օրենսգրքի 157.15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157.15. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը
1. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
2. Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) կամ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիա) օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև չորսհազարապատիկի չափով:»: