Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Երևան քաղաքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման և կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։