Հոդված 14
Հոդված 14.
Օրենսգրքի 180-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լռությունը և ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»: