Հոդված 17. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝
Հոդված 17. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին (3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով ոստիկանությանը) և 10.1-10.4-րդ, 11-րդ և 12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 81.3-րդ, 95-րդ (ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու և պահպանելու՝ համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի սահմանած գրավոր պահանջները չկատարելու մասով), 113-րդ, 124.7-րդ, 131.2-րդ, 137.10-րդ հոդվածներով, 152.1-ին հոդվածի 1-3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 152.3-րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 154.3-154.7-րդ, 156-րդ հոդվածներով, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ, 48-րդ և 49-րդ մասերի), 158.2-րդ, 162-րդ, 162.3-րդ հոդվածներով, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 169.16-րդ հոդվածով (բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-11-րդ մասերի), 171.12-րդ հոդվածի 14-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-8-րդ մասերով, 180.2-րդ, 183.6-րդ, 189.11-րդ, 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Սույն օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով այլ վարչական մարմինների կողմից վարչական վարույթ կարող է հարուցվել և իրականացվել նաև համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմինը կարող է օգտագործել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց ներկայացրած հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:»: