Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81.3-րդ հոդվածով.

«Հոդված 81.3. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը

1. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` համայնքի ավագանու սահմանած լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները և կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։