Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 131.2-րդ հոդվածով.
«Հոդված 131.2. Ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու՝ համայնքի ավագանու սահմանած պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը
1. Ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու՝ համայնքի ավագանու սահմանած պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»: