Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.3-154.7-րդ հոդվածներով.
«Հոդված 154.3. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը
1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման՝ համայնքի ավագանու սահմանած կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: