Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ տերմինները նշանակում են.

1. «ներդրող» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար.

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է նշված Պայմանավորվող կողմի պետության քաղաքացի կամ մշտապես բնակվում է Պայմանավորվող կողմի տարածքում և իրավասու է դրա օրենսդրությանը համապատասխան ներդրումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,

բ) ցանկացած իրավաբանական անձ կամ այլ ձեռնարկություն, որը ստեծվել կամ հիմնվել է Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրությանը համապատասխան, ունի գտնվելու վայր Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և ճանաչված է վերջինիս օրենսդրությամբ:

2. «Ներդրումներ» տերմինը ընդգրկում է գույքային և մտավոր արժեքների բոլոր տեսակները, որոնք տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով ներդրվում կամ վերաներդրվում են մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

ա) դրամական միջոցները, բանկային նպատակային ավանդները, բաժնետոմսերը, բաժնեմասերը, պարտքային պարտավորությունները և այլ արժեթղթերը,

բ) շարժական և անշարժ գույքը (շենքերը, շինությունները, սարքավորումները և այլ նյութական արժեքները) և դրանց հետ կապված գույքային իրավունքները, ներառյալ գրավի, վարձակալության և հիպոթեքի իրավունքը,

գ) դրամական պահանջները և պահանջի իրավունքը տնտեսական արժեք ունեցող ցանկացած գործունեության նկատմամբ, պայմանագրային պարտավարությունները,

դ) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները (հեղինակային իրավուքները, գյուտերի, արտոնագրերի, արդյունաբերական նմուշների և նախագծերի, առևտրային նշանների, ֆիրմային անվանումների, ծագման ցուցիչների, տեխնոլոգիաների, նոու-հաու-ի և այլնի նկատմամբ իրավունքները),

ե) օրենքի կամ պայմանագրի հիման վրա տրամադրվող կոնցեսիաները, ներառյալ մասնավորապես բնական պաշարների հետախուզման, արդյունահանման և շահագործման նկատմամբ իրավունքները:

Սույն Համաձայնագրի շրջանակներում գույքային արժեքների ներդրման կամ վերաներդրման ձևի իրավաբանական փոփոխությունը չի ազդի որպես ներդրումներ դրանց բնույթի վրա:

3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է ներդրումների արդյունքում որպես շահույթ ստացված գումարները և մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում է` շահույթը, շահաբաժինը, տոկոսավճարները, հոնորարները, կապիտալի աճը, ռոյալթին, լիցենզիոն և կոմիսիոն վճարները:

4. «Տարածք» տերմինը նշանակում է`

ա) Հայաստանի Հանրապետության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության տարածքը,

բ) Տաջիկստանի Հանրապետության նկատմամբ` Տաջիկստանի Հանրապետության տարածքը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։