Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի իմաստով պատանդներ վերցնելու հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը, որը վերցնում կամ պահում և սպառնում է սպանել, վնաս հասցնել կամ շարունակել պահել (պատանդներ վերցնելը) այլ անձանց (այսուհետ՝ պատանդ)` նպատակ ունենալով ստիպել երրորդ կողմին, մասնավորապես՝ պետությանը, միջազգային միջկառավարական կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անձանց խմբին՝ կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից` պատանդին ազատելը դնելով որպես ակնհայտ կամ ոչ ակնհայտ պայման:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար հանցագործություն կատարած անձ է համարվում այն անձը՝

ա) որը փորձում է կատարել պատանդ վերցնելու գործողություն, կամ.

բ) հանցակից է որևէ անձի, որը կատարում է կամ փորձում է կատարել պատանդ վերցնելու գործողություն, մասնակցում է դրան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։