Հոդված 12
Հոդված 12
Այն դեպքում, երբ զինված հակամարտությունների ժամանակ կատարված պատանդներ վերցնելու հանցագործությունների նկատմամբ կիրառվում են Պատերազմից տուժած անձանց պաշտպանության մասին Ժնևի 1949թ. Կոնվենցիան կամ դրա լրացուցիչ արձանագրությունները, որոնցով Կողմ պետությունները պարտավորվում են դատական կարգով հետապնդել կամ փոխանցել պատանդներ վերցնող անձանց, ապա սույն Կոնվենցիան չի տարածվում դրանց նկատմամբ: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ 1977թ. N 1 Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն ժողովուրդները պայքարում են գաղութատիրության, օտար զավթիչների և ռասիստական ռեժիմի դեմ՝ իրականացնելով իրենց ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ և դրան համապատասխան ընդունված՝ պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանն առնչվող Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրով: