Հոդված 16
Հոդված 16
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև ծագող ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով կարող է ներկայացվել արբիտրաժ: Եթե արբիտրաժի մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս արբիտրաժի կազմավորման վերաբերյալ, ապա Կողմերից որևէ մեկի խնդրանքով վեճը կարող է ներկայացվել Միջազգային դատարան՝ նրա Կանոնադրությանը համապատասխան:
2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս հայտարարել, որ պարտավորված չէ սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները նույնպես պարտավորված չեն սույն հոդվածի 1-ին կետով՝ նման վերապահում կատարած ցանկացած Կողմ պետության նկատմամբ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: