Հոդված 18
Հոդված 18
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին վավերացման կամ միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեսուն օր հետո:
2. Յուրաքանչյուր պետության համար, որը Կոնվենցիան վավերացրել է կամ դրան միացել է Կոնվենցիայի վավերացման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելուց հետո, այն ուժի մեջ կմտնի նման պետության կողմից վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից երեսուն օր հետո: