Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Եթե Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը, չի հանձնում տվյալ անձին, ապա պարտավորվում է առանց որևէ բացառության և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ իր օրենսդրությանը համապատասխան դատավարության միջոցով դատական հետապնդում իրականացնելու համար: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, ինչ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված է որևէ այլ ծանր տեսակի հանցագործության դեպքում:

2. Անձի համար, որի առնչությամբ դատաքննություն է իրականացվում 1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունների կատարման համար, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք դատաքննության բոլոր փուլերում, ներառյալ՝ բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվելը այն պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ նա գտնվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։