Հոդված 4
Հոդված 4
Կողմ պետությունները պետք է համագործակցեն 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխման գործում, մասնավորապես՝
ա) իրենց համապատասխան տարածքներում ձեռնարկելով գործնական բոլոր միջոցները այդ տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործությունների կատարման նախապատրաստումը կանխելու համար, ներառյալ՝ այն միջոցները, որոնք իրենց տարածքներում արգելում են այն անձանց, խմբերի և կազմակերպությունների կողմից անօրինական գործողությունները, որոնք խրախուսում, դրդում, կազմակերպում կամ մասնակցում են պատանդ վերցնելու գործողությունների կատարմանը.
բ) փոխանակելով տեղեկատվություն և համակարգելով այդ հանցագործությունների կանխմանն ուղղված համապատասխան վարչական և այլ անհրաժեշտ միջոցառումները: