Հոդված 9
Հոդված 9
1. Հայցվող Կողմ պետության կողմից, սույն Կոնվենցիային համապատասխան, ենթադրյալ հանցագործի հանձնման վերաբերյալ խնդրանքը չպետք է կատարվի, եթե նա էական հիմքեր ունի ենթադրելու, որ՝
ա) անձին հետապնդելու կամ նրան պատժելու համար 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունների կատարման վերաբերյալ հանձնման մասին խնդրանքը տրվել է, ելնելով նրա ռասայական, կրոնական, ազգային կամ էթնիկական պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից, կամ
բ) տվյալ անձի վիճակին կարող է վնաս հասցվել՝
i) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պատճառներից մեկով, կամ
ii) նրա պաշտպանությունն իրականացնելու իրավունք ունեցող պետության համապատասխան մարմինները չեն կարող կապվել նրա հետ:
2. Սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների նկատմամբ հանձնման վերաբերյալ Կողմ պետությունների միջև գործող բոլոր համաձայնագրերի և պայմանագրերի դրույթները այդ պետությունների հարաբերություններում կդիտվեն փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են Կոնվենցիային: