Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. 1-ին հոդվածում նշված հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է համարվեն ընդգրկված հանձնման վերաբերյալ Կողմ Պետությունների միջև գործող ցանկացած պայմանագրում: Կողմ Պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, ներառել իրենց միջև կնքվող հանձնման վերաբերյալ յուրաքանչյուր պայմանագրում:

2. Եթե Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման վերաբերյալ խնդրանքն ստանում է մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ հանձնման մասին պայմանագիր չունի, իր հայեցողությամբ կարող է սույն Կոնվենցիան ընդունել որպես իրավական հիմք 1-ին հոդվածում սահմանված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան, որին հանձնման մասին խնդրանք է ուղարկվել:

3. Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, կարող են 1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունները միմյանց միջև դիտել որպես հանձնման ենթակա՝ այն պետության օրենսդրության պայմաններին համապատասխան, որին խնդրանքն ուղարկվել է:

4. 1-ին հոդվածում սահմանված հանցագործությունները կդիտվեն որպես հանձնման ենթակա, եթե դրանց կատարման վայր են հանդիսանում նաև այն պետությունների տարածքները, որոնք 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատել են իրենց իրավազորությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։