Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հաստատելու համար, երբ հանցագործությունները կատարվում են՝

ա) իր տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված օդանավում կամ նավում.

բ) տվյալ պետության քաղաքացու կողմից կամ՝ եթե պետությունը նպատակահարմար է գտնում, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից, որոնք մշտապես բնակվում են նրա տարածքում.

գ) տվյալ պետությանը հարկադրելով կատարել ցանկացած գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կամ

դ) տվյալ պետության քաղաքացի հանդիսացող պատանդի նկատմամբ, եթե տվյալ պետությունը նպատակահարմար է գտնում:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում՝ 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը նաև այն դեպքերում տարածելու համար, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում և նա այդ անձին չի հանձնում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված որևէ Կողմ պետության:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրությանը համապատասխան ցանկացած քրեական իրավազորության իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։