Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

1. Քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի քաղաքացիություն:

2. Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է՝ անձ, որն ունի ոչ Պայմանավորվող կողմերի պետությունների քաղաքացիություն:

3. Քաղաքացիություն չունեցող անձ նշանակում է՝ անձ, որը չունի որևէ պետության քաղաքացիություն:

4. Առանց թույլտվության գտնվող անձ նշանակում է՝ անձ, որը չի կատարում կամ այլևս չի կատարում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու իրավական պահանջները:

5. Հայցող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը դիմում է մյուս Կողմին իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցման համար դիմումով` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

6. Հայցվող Պայմանավորվող կողմ նշանակում է՝ Կողմ, որը հայցող Կողմից ստանում է այդ Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձին հետ ընդունելու կամ տարանցման համար ընդունման վերաբերյալ դիմում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

7. Դիմում նշանակում է՝ հայցող Կողմի դիմումը հայցվող Կողմին` անձին հետ ընդունելու կամ անձի տարանցումը իր երկրի տարածքով թույլ տալու վերաբերյալ:

8. Դիմումի պատասխան նշանակում է՝ ծանուցում, որով հայցվող Կողմը պատասխանում է հետ ընդունելու կամ տարանցման վերաբերյալ դիմումին:

9. Իրավասու մարմիններ նշանակում է՝ Պայմանավորվող կողմերի մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են հետ ընդունելը կամ տարանցումը:

10. Կացության թույլտվություն նշանակում է՝ այն Պայմանավորվող կողմերի մարմինների կողմից տրված վավերական թույլտվությունը, որը թույլ է տալիս անձին մուտք գործել և բնակվել երկրում՝ Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության համաձայն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։