Հոդված 1. Համաձայնագրում օգտագործված տերմինները
Հոդված 1. Համաձայնագրում օգտագործված տերմինները
Սույն Համաձայնագրում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը`
«հարցնող Պայմանավորվող կողմ» նշանակում է՝ Պայմանավորվող կողմերից մեկը, որը դիմում է մյուս Պայմանավորվող կողմին` իր տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման կամ հետընդունումը տարանցիկ գործողությունների հետ կապելու հարցով,
«հարցվող Պայմանավորվող կողմ» նշանակում է՝ Պայմանավորվող կողմերից մեկը, որը հարցնող Պայմանավորվող կողմից ստանում է հարցնող Պայմանավորվող կողմի տարածքում առանց թույլտվության բնակվող անձի հետընդունման վերաբերյալ կամ հետընդունումը տարանցիկ գործողությունների հետ կապող հարցում,
«առանց թույլտվության բնակվող անձ» - սեփական քաղաքացիներ և օտարերկրացիներ, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մուտք գործելու կամ բնակվելու օրինական պահանջները,
«օտարերկրացիներ» - յուրաքանչյուր անձ, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացի: