Անցնել բովանդակությանը

ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հատուկ միության ստեղծումը. միջազգային դասակարգման ընդունումը. միջազգային դասակարգման սահմանումը և լեզուները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Հատուկ միության ստեղծումը. միջազգային դասակարգման ընդունումը. միջազգային դասակարգման սահմանումը և լեզուները

1) Երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, հիմնում են Հատուկ միություն և նշանների գրանցման նպատակներով ընդունում են ապրանքների և ծառայությունների ընդհանուր դասակարգում (այսուհետ՝ Դասակարգում):

2) Դասակարգումը բաղկացած է.

i) դասերի ցանկից, որը, անհրաժեշտության դեպքում, ուղեկցվում է բացատրություններով.

ii) ապրանքների և ծառայությունների այբբենական ցանկից (այսուհետ՝ այբբենական ցանկ)` այն դասի նշումով, որին պատկանում է յուրաքանչյուր ապրանքը կամ ծառայությունը:

3) Դասակարգումը ներառում է՝

i) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող Կոնվենցիայում նշված Մտավոր սեփականության Միջազգային բյուրոյի (այսուհետ՝ Միջազգային բյուրո) կողմից 1971թ. հրատարակված դասակարգումը. ընդ որում հասկացվում է, որ այդ հրատարակության մեջ ընդգրկված դասերի ցանկի բացատրությունները դիտվում են որպես ժամանակավոր և որպես հանձնարարական այնքան ժամանակ, քանի դեռ դասերի ցանկի բացատրությունները չեն մշակվել 3-րդ հոդվածում նշված Փորձագետների կոմիտեի կողմից.

ii) փոփոխություններ և լրացումներ, որոնք մինչև սույն Ակտի ուժի մեջ մտնելը ուժի մեջ են մտել 1957թ. հունիսի 15-ի Նիցցայի Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի և այդ Համաձայնագրի 1967թ. հուլիսի 14-ի Ստոկհոլմյան Ակտի համաձայն.

iii) սույն Ակտի 3-րդ հոդվածին համապատասխան մտցված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել սույն Ակտի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

4) Դասակարգումը պետք է լինի անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

5) ա) 3-րդ հոդվածի i կետում նշված դասակարգումը, 3-րդ հոդվածի ii կետում նշված փոփոխությունների և լրացումների հետ միասին, որոնք ուժի մեջ են մտել մինչև այն թվականը, երբ սույն Ակտը բաց է ստորագրման համար, պարունակվում է ֆրանսերեն մեկ վավերական օրինակում, որը ի պահ է հանձնվում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին (այսուհետ, համապատասխանաբար, Գլխավոր տնօրեն և Կազմակերպություն): 3-րդ հոդվածի ii կետում նշված փոփոխություններն ու լրացումները, որոնք ուժի մեջ են մտնում այն օրվանից հետո, երբ սույն Ակտը բաց է ստորագրման համար, նույնպես ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին` ֆրանսերեն մեկ վավերական օրինակով:

բ) «ա» ենթակետում նշված տեքստերի անգլերեն տարբերակը մշակվում է Փորձագետների կոմիտեի կողմից՝ սույն Ակտն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Դրա վավերական օրինակը ի պահ է հանձնվում Գլխավոր տնօրենին:

գ) 3-րդ հոդվածի iii կետում նշված փոփոխությունները, անգլերեն և ֆրանսերեն մեկական վավերական օրինակից, ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

6) Դասակարգման պաշտոնական տեքստերը արաբերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, իսպաներեն և այլ լեզուներով, որոնք կարող է որոշել 5-րդ հոդվածում նշված Ասամբլեան, մշակվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո կամ այդ Կառավարությունների կողմից ներկայացված թարգմանությունների հիման վրա կամ այլ միջոցների օգտագործմամբ, որոնք Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեի համար ոչ մի ֆինանսական հետևանքներ չեն կարող առաջացնել:

7) Այբբենական ցանկով նշված յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության դիմաց առկա է հերթական համարը, որը ցույց է տալիս լեզուն, որով այն կազմված է, և

i) հերթական համարը, որն ունի նույն նշումը անգլերենով կազմված այբբենական ցանկում, եթե խոսքը ֆրանսերենով կազմված այբբենական ցանկի մասին է, և հակառակը.

ii) հերթական համարը, որն ունի նույն նշումը ֆրանսերենով կազմված այբբենական ցանկում կամ անգլերենով կազմված այբբենական ցանկում, եթե խոսքը 6-րդ կետին համապատասխան կազմված այբբենական ցանկի մասին է:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։