Հոդված 10. Փոխանակումների ընդհանուր հավասարակշռությունը
Հոդված 10. Փոխանակումների ընդհանուր հավասարակշռությունը
1. Կողմերի միջև պետք է պահպանվի կինեմատոգրաֆիական փոխանակումների ընդհանուր հավասարակշռություն, ինչպես ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների գեղարվեստական և տեխնիկական մասնակցության առումով:
2. Այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածից հետո դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ մի քանի Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, ելնելով իր մշակութային ինքնության պահպանման նկատառումներից, կարող է հաջորդ համատեղ արտադրության համաձայնությունը ստորադասել հանուն այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնման: