Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Արտահանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Արտահանումը

Երբ համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը արտահանվում է որևէ երկիր, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներմուծումը նորմավորված է, և որտեղ արտադրող Կողմերից մեկը չունի ներմուծող երկրում իր կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ազատ մուտքի իրավունք.

ա) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը սկզբունքորեն ավելացվում է այն երկրի քվոտային, որի մասնակցության չափն առավելագույնն է,

բ) այն դեպքում, երբ կինեմատոգրաֆիական ստեղծագործության մեջ երկրների մասնակցության բաժինը հավասար է, այն միացվում է այն երկրի քվոտային, որը ներմուծող երկրում ունի արտահանության լավագույն հնարավորությունները,

գ) եթե սույն հոդվածի «ա» և «բ» կետերի դրույթների համաձայն՝ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը չի կարելի միացնել այս կամ այն երկրի քվոտային, ապա այն միացվում է այն երկրի քվոտային, որը ներկայացնում է բեմադրիչը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։