Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Սահմանումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Սահմանումները

Սույն Կոնվենցիայի իմաստով՝

ա) «Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է՝ շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի մոտ գոյություն ունեցող՝ կինեմատոգրաֆիական արտադրությանը վերաբերող դրույթների համաձայն և կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված՝ ցանկացած տևողության և ցանկացած ձևով հաղորդվող ստեղծագործություն, մասնավորապես, գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական ֆիլմեր,

բ) «համատեղ արտադրողներ» հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի Կողմերի կողմից գրանցված կինեմատոգրաֆիական արտադրության ընկերություններ կամ արտադրողներ, որոնք կապված են համատեղ արտադրության պայմանագրով,

գ) «եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է՝ սույն Կոնվենցիայի մաս կազմող 2-րդ Հավելվածում նշված պայմանները բավարարող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններ,

դ) «բազմակողմ համատեղ արտադրություն» հասկացությունը նշանակում է՝ վերը նշված 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված առնվազն երեք արտադրողների կողմից արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն:

Գ լ ու խ 2

Համատեղ արտադրությունների նկատմամբ կիրառվող կանոնները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։