Հոդված 12. Համատեղ արտադրող երկրների մասին նշումը
Հոդված 12. Համատեղ արտադրող երկրների մասին նշումը
1. Համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները պետք է ներկայացվեն արտադրող երկրների մասին համապատասխան նշումով:
2. Այդ նշումը պետք է հստակ տեսանելի լինի ֆիլմի տիտրերում, առևտրային գովազդներում և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների գովազդմանը վերաբերող այլ նյութերում, ինչպես նաև այդ ստեղծագործությունների ներկայացման ժամանակ: