Հոդված 18. Ոչ անդամ երկրների անդամակցությունը
Հոդված 18. Ոչ անդամ երկրների անդամակցությունը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած եվրոպական պետության, ինչպես նաև Եվրոպական տնտեսական հանրությանը՝ միանալու սույն Կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և նախարարների կոմիտեում տեղի իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:
2. Յուրաքանչյուր միացող պետության կամ Եվրոպական տնտեսական հանրության համար, վերջինիս միանալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն հանձնելուց երեք ամիս անց՝ հաջորդ ամսվա 1-ին օրը: