Հոդված 11. Երկիր մուտք գործելը և կեցությունը
Հոդված 11. Երկիր մուտք գործելը և կեցությունը
Օրենսդրության և կանոնակարգային ակտերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը դյուրացնում է համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և գեղարվեստական կազմերի` իր երկիր մուտք գործելը և կեցությունը, ինչպես նաև իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը: Կողմերից յուրաքանչյուրը նաև թույլ է տալիս սույն Կոնվենցիայի շրջանակներում իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և ցուցադրման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և դուրս բերումն իր երկրից: