Հոդված 9. Ֆինանսական համատեղ արտադրությունները
Հոդված 9. Ֆինանսական համատեղ արտադրությունները
1. Առանց վնասելու 8-րդ հոդվածի դրույթները և համաձայն Կողմերում գործող օրենսդրական և կանոնակարգային ակտերում նշված առանձնահատուկ դրույթների և սահմանափակումների` սույն Կոնվենցիայի ընձեռած առավելություններից կարող են օգտվել հետևյալ պայմաններին համապատասխանող հետևյալ համատեղ արտադրությունները.
ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն մեկ կամ մի քանի նվազագույն մասնակցության չափ ունեցող արտադրությունները կարող են ֆինանսապես սահմանափակվել` պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության արժեքի 10%-ից պակաս և 25%-ից ավելի,
բ) ունեն մասնակցության առավելագույն մասը ներկայացնող արտադրող, որը տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն է ունենում ֆիլմի թողարկմանը և բավարարում է կինեմատոգրաֆիական ստեղծագործության` իր երկրի ազգային ստեղծագործություն ճանաչվելու պայմանները,
գ) նպաստում է եվրոպական ինքնության հաստատմանը, և
դ) հանդիսանում է համատեղ արտադրության պայմանագրի օբյեկտ, որտեղ կան եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:
2. Ֆինանսական համատեղ արտադրության համատեղ արտադրության կարգավիճակը տրվում է իրավասու մարմինների կողմից գործերն առանձին-առանձին քննարկվելուց հետո՝ համապատասխան թույլտվությամբ, որտեղ հաշվի են առնվում մասնավորապես սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները: